ԵԱՀԿ-ն դրական է գնահատում Հայաստանի համագործակցությունը ԱԱԽ-ի հետ. դեսպան

08.04.2010, 14:24
ԵԱՀԿ-ն դրական է գնահատում Հայաստանի համագործակցությունը ԱԱԽ-ի հետ. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ-ն դրական է գնահատում ՀՀ համագործակցությունը Ազգային անվտանգության խորհրդի հետ, հինգշաբթի ԱԱԽ գլխավոր քարտուղար Արթուր Բաղդասարյանի  հետ հանդիպման ժամանակ հաղորդեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, հաղորդում են ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, Կապինոսը պատրաստակամությունն է հայտնել աջակցել բարեփոխումների իրականացման ընթացքին` դրական գնահատելով Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի միջև ձևավորված համագործակցության ավանդույթը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Արթուր Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ ոստիկանության համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման և այլ ոլորտներում լայնածավալ խորքային բարեփոխումները գտնվում են իրականացման փուլում: -0-