Հայաստանը տարածաշրջանում երրորդ տեղն է զբաղեցնում բջջային կապի ներթափանցման մակարդակով. ԷՄՄ

07.04.2010, 14:39
Հայաստանը տարածաշրջանում երրորդ տեղն է զբաղեցնում բջջային կապի ներթափանցման մակարդակով. ԷՄՄ
Հայաստանը տարածաշրջանում երրորդ տեղն է զբաղեցնում բջջային կապի ներթափանցման մակարդակով. ԷՄՄ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը տարածաշրջանում երրորդ տեղն է զբաղեցնում բջջային կապի ներթափանցման մակարդակով, չորեքշաբթի տեղեկացրեց Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunication Union, ITU) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն (Hamadoun I. Touré):

«Շատ հաճելի է տեսնել, որ Հայաստանը բջջայի կապի ներթափանցման մակարդակով տարածաշրջանում երրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից և Ուկրաինայից հետո: Նախորդ տարի ձեզ հաջողվեց հասնել երկրի գրեթե 100 տոկոսանոց ծածկույթի ապահովման», - հայտարարեց նա կլորի սեղանի ընթացքում, որին մասնակցում էին կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն իր հերթին նշեց, որ այժմ Հայաստանում գործում է բջջային կապի երեք օպերատոր, որոնց տվյալների համաձայն՝ նրանց բաժանորդների թիվը հասնում է գրեթե 3 միլիոնի:

Նախարարն ավելացրեց, որ տարեցտարի նվազում են բջջային կապի սակագները, ընդլայնվում է առաջարկվող ծառայությունների տեսականին, ավելանում է հեռախոսային կապի ծածկույթը:

Նրա խոսքերով՝ ավելացել է նաև ֆիքսված կապի բաժանորդների թիվը:--0--