Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական օրհնություն է հղել Սբ. Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ

07.04.2010, 10:56
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական օրհնություն է հղել Սբ. Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական օրհնություն է հղել Սբ. Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հայ ժողովրդին Հայրապետական օրհնություն է հղել Սբ. Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ և շնորհավորել է հայ կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

«Փրկչի Մարդացման մասին Սուրբ Աստվածածնին տրված հրեշտակաձայն Ավետիսը աշխարհի փրկության աստվածային խոստումի բարի լուրն էր` վկայությունը մարդու նկատմամբ Բարձրյալի անսահման սիրո ու հոգածության», - մեջբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը մաղթել է, որպեսզի կենսապարգև այս տոնի խորհուրդով Աստվածամոր լուսավոր կերպարը այսօր և միշտ ոգեշնչի և առաջնորդի կանանց` ապրելու առ Աստված հավատքով, ծառայելու իրենց ընտանիքների բարօրությանն ու ամրությանը, մայրական հոգածությամբ դաստիարակելու արժանավոր զավակներ Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու համար:-0-