Հայաստանն ասելիք ունի Վաշինգտոնում միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովին. փորձագետ

02.04.2010, 16:20
Հայաստանն ասելիք ունի Վաշինգտոնում միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովին. փորձագետ

Հայաստանն ասելիք ունի Վաշինգտոնում միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովին, որը կկայանա ապրիլի 12-13-ը, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա»  հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

«Այդ հարցերով (միջուկային անվտանգության) զբաղվող բոլոր պետությունները, քաղաքական ուժերը ծանոթ են Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը: Անկասկած, Հայաստանը՝ որպես խաղաղ ատոմի օգտագործման որոշակի փորձ ունեցող փոքր երկիր, իր ասելիքն ունի »,- ասել է Բեքարյանը:

Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանը, որտեղ հնարավորություն է ունեցել  (ՄԱԿ, ԵԱՀԿ և ԱՊՀ շրջանակներում), միշտ միացել է բոլոր հնարավոր նախաձեռնություններին և բավականին ակտիվ է եղել բոլոր ձևաչափերում:

Նա նաև նշեց, որ Հայաստանը Իրանի հարևանն է, և չի կարող չհետաքրքրվել հարևան երկրում կատարվող գործընթացներով: -0-