«Անտոն Չեխով» հայ-ռուս-ֆրանսիական ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2010թ. աշնանը

01.04.2010, 17:05
«Անտոն Չեխով» հայ-ռուս-ֆրանսիական ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2010թ.  աշնանը
«Անտոն Չեխով» հայ-ռուս-ֆրանսիական ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2010թ.  աշնանը

Հայ-ռուս-ֆրանսիական միջազգային կինոնախագծի շրջանակներում «Անտոն Չեխով» լիամետրաժ գեղարվեստանական ֆիլմի նկարահանումները՝ նվիրված գրողի 150-ամյակին, կսկսվեն 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերից, ասաց բեմադրող ռեժիսոր և սցենարիստ Արմեն Ռոնովը։

«Նկարահանումները կտևեն մեկ տարի և կընթանան Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում՝ ամենուր, որտեղ եղել է Անտոն Պավլովիչ Չեխովը։ Եվս մեկ տարի կպահանջվի պոստ-փրոդաքշնի համար (նյութերի մշակման ժամանակահատվածը նկարահանումներից հետո)»,- ասաց Ռոնովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ըստ նրա՝ Հայաստանը նպատակաուղղված է հայկական կինոարտադրության լայն ներկայացմանն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, և ֆիլմի նկարահանումներն առաջին քայլն են այդ ուղղությամբ։

«Չեխովին այդ նախագծում կմարմնավորի հայտնի դերասան Վլադիմիր Մսրյանը,  ֆիլմում ներգրավված են հին խորհրդային դպրոցի ռուս դերասաններն, ինչպես նաև առաջատար ֆրանսիացի դերասանները»,- ասաց նա։ Միաժամանակ Ռոնովը զերծ մնաց կոնկրետ անուններ նշելուց՝ ասելով, որ դրանք կհրապարակվեն համապատասխան պայմանագրերի ստորագրումից հետո։

Չնշելով ֆիլմի բյուջեի չափը՝ Ռոնովը նշեց, որ ակնկալվում է պետական աջակցություն և օժանդակություն ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ֆրանսիական կողմերից, ինչպես նաև մեկենասների և Եվրոպայի, Ռուսաստանի և Հայաստանի կինոկենտրոնների աջակցությունը։

Իր հերթին Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանն ասաց, որ Անտոն Չեխովի դրամատիկ կերպարը մոտ է իրեն ոգով։

«Եվ այսօր, երբ ողջ աշխարհում նշվում է Չեխովի 150-ամյակը, մենք՝ հայերս, իրավունք չունենք անտարբեր մնալ, և նկատի առնելով, որ մենք մեզ միշտ կիրթ ազգ և երկիր ենք համարում, մենք էլ պետք է մեր լուման ներդնենք»,- ընդգծեց նա։

Մսրյանն ասաց նաև, որ մեծ պատասխանատվություն է զգում, «քանի որ Չեխովի կերպարի մարմնավորումը բարդ գործ է»։

«Մեզ բարդ աշխատանք է սպասում։ Սցենարն իքնատիպ է և նմանը չունեցող Ռուսաստանում, նրանում ներկայացված է Չեխովի ողջ կյանքը մինչև մահ»,- ասաց նա։

Իր հերթին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մշակութային-զանգվածային միջոցառումների ավագ գործավար և համակարգող Էմմա Բուդաղյանն ընդգծեց, որ ռուսական դրամատուրգիայում և համաշխարհային գրականության մեջ Չեխովի անունն ամենաարժանի տեղն է զբաղեցնում, և պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ոչ միայն ներկայացվեն նրա ստեղծագործություններն, այլև բացվի այդ մեծագույն անհատականության կերպարը։

«Սա շատ հետաքրքիր մտահղացում է, մենք լիովին ողջունում ենք այդ նախագիծը և կանենք հնարավորինս՝ աջակցության և օգնության առումով»,- ասաց նա։ -0-