Էլեկտրոնային կապի միջազգային խորհրդի գլխավոր քարտուղարը Հայաստան կայցելի ապրիլի 5-ին. փոխնախարար

01.04.2010, 16:50
Էլեկտրոնային կապի միջազգային խորհրդի գլխավոր քարտուղարը Հայաստան կայցելի ապրիլի 5-ին. փոխնախարար

Էլեկտրոնային կապի  միջազգային խորհրդի գլխավոր քարտուղար (International Telecommunication Union, ITU) Համադուն Տուրեն (Hamadoun I. Touré) Հայաստան կայցելի ապրիլի 5-ին, հինգշաբթի լրագրողներին հաղորդեց Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Վալտեր Մարությանը:

«Էլեկտրոնային կապի միջազգային խորհրդի գլխավոր քարտուղարը կներակայացնի այն գործունեությունն ու հաջողությունները, որոնց հասել է Հայաստանը էլկտրոնային կապի ոլորտում վերջին տարիներին»,- ասել է Մարությանը:

Ըստ փոխնախարարի, այցի շրջանակներում ITU գլխավոր քարտուղարը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Էլեկտրոնային կապի միջազգային խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը սահմանում է հեռահաղորդակցության և ռադիոյի ոլորտի հանձնարարությունները, ինչպես նաև կարգավորում է ռադիոհաճախականությունների միջազգային օգտագործման հարցերը (ռադիոհաճախականությունների տեղաբաշխումը նշանակության վայրերում և երկրներում): -0-