ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցում է ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների խորհրդակցությանը

01.04.2010, 15:17
ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցում է ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների խորհրդակցությանը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության չորրորդ նիստին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,

մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակը, կքննարկեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ԱՊՀ երկրների կողմից համատեղ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև հարցեր` Միջպետական բանկի խնդիրների հետ կապված:

Հինգշաբթի, ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական համագործակցության 8-րդ նիստին, որի ընթացքում կքննարկվեն անդամ-երկրների տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր` այդ թվում  համատեղ իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի ընթացքին և Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեությանը վերաբերող հարցեր: -0-