Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ավագ Հինգշաբթին

01.04.2010, 10:24
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ավագ Հինգշաբթին

Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 1-ին նշում է Ավագ Հինգշաբթին:

Ինչպես հիշեցնում է Արարատյան Հայրապետական թեմը, Ավագ Հինգշաբթին  նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Ըստ Ավետարանի, իր Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը պոկում է հացը, շնորհակալություն հայտնում Տիրոջն ու ասում առաքյալներին. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը»: Այնուհետև գինու բաժակն է տալիս՝ ասելով. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»:

Այս պատվիրանը Հաղորդության խորհուրդի հիմքն է, որը խորհրդանշում է հանուն մարդկության Քրիստոսի զոհաբերությունը։ Ավագ հինգշաբթի առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն:

Քրիստոսը վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը։ «Եթե ես՝ Աստվածն ու Ուսուցիչը, լվանում են ձեր ոտքերը, ապա Դուք էլ պետք է լվանանք միմյանց ոտքերը, քանզի ես ձեզ օրինակ տվեցի»։

Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:-0-