Հայաստանում գնաճը մարտին փետրվարի համեմատ կազմել է 0,8 տոկոս. վիճակագրություն

31.03.2010, 17:35
Հայաստանում գնաճը մարտին փետրվարի համեմատ կազմել է 0,8 տոկոս. վիճակագրություն

2010 թ.-ի մարտին Հայաստանում փետրվարի համեմատ 0,8 տոկոսանոց գնաճ է գրանցվել։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից, մարտին փետրվարի համեմատ գրանցվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գների 0,9 տոկոսանոց, ոչ պարենային ապրանքների՝ 0,8 տոկոսանոց, իսկ ծառայությունների ոլորտի սակագների 0,8 տոկոսանոց աճ։

2010 թվականի մարտին՝ 2009 թվականի մարտի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 108,8 տոկոս, ընդ որում պարենային ապրանքների գների ինդեքսը (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) կազմել է 106,3 տոկոս, ոչ պարենային ապրանքների գների ինդեքսը՝ 114,3 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագների ինդեքսը՝ 110,6 տոկոս։

Պետբյուջեի համաձայն՝ 2010 թ.-ի վերջին Հայաստանում գնաճը ծրագրված է 4 տոկոսի մակարդակում ((±1,5%):-0-