Հայաստանի Ոստիկանությունը բացահայտել է մարտին մարդկանց առևանգման արձանագրված բոլոր 16 դեպքերը

30.03.2010, 19:34
Հայաստանի Ոստիկանությունը բացահայտել է մարտին մարդկանց առևանգման արձանագրված բոլոր 16 դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ոստիկանությունը բացահայտել է մարտի 1-30-ը արձանագրված մարդկանց առևանգման բոլոր 16 դեպքերը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունից։  

Ոստիկաններին հաջողվել է բացահայտել նաև ավելի վաղ արձանագրված նմանատիպ մեկ դեպք։

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 1-30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 228 դեպք, բացահայտվել է 198-ը։ Բացի այդ, բացահայտվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ -0-