Հայաստանում Իսրայելի նոր դեսպան է նշանակվել

29.03.2010, 19:26
Հայաստանում Իսրայելի նոր դեսպան է նշանակվել

Հայաստանում Իսրայելի նոր դեսպան է նշանակվել ամենափորձառու դիվանագետներից մեկը՝ Շմուել Մեյրոմը (նստավայրը՝ Թբիլիսի), հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները:

Իսրայելական արտգործնախարարության վետերան Շմուել Մեյրոմը նախկինում զբաղեցրել է ԱՊՀ երկրների գծով Իսրայելի ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:

Նա այս պաշտոնում փոխարինել է Շեմի Ցուրին, ով իր հերթին դեսպան է ուղարկվել Նոր Զելանդիա:-0-