Հարուցվել է քրեական գործ` տոմսերի վաճառքից գոյացած գումարը յուրացնելու դեպքի առթիվ

29.03.2010, 18:10
Հարուցվել է քրեական գործ` տոմսերի վաճառքից գոյացած գումարը յուրացնելու դեպքի առթիվ

ՀՀ ոստիկանության` Լոռու բաժնում հարուցվել է քրեական գործ` թատրոնի ադմինիստրատորի կողմից խոշոր չափի գումար յուրացնելու  դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, թատրոնի տնօրինության կողմից Լոռու մարզի դատախազին հասցեագրված  դիմումի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարության  «Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի ադմինիստրատոր Դ. Գրիգորյանը 2009թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին թատրոնի ներկայացումների` թվով 1875  իրացրած տոմսերի վաճառքից առաջացած և իրեն վստահված 1 225 900 դրամ գումարը դրամարկղ չի մուտքագրել և յուրացրել է:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը:-0-