ՀԿԵ-ն և Վրացական երկաթուղին մտադիր են բարձրացնել տրանսպորտային ծառայությունների որակը

26.03.2010, 11:34
ՀԿԵ-ն և Վրացական երկաթուղին մտադիր են բարձրացնել տրանսպորտային ծառայությունների որակը
ՀԿԵ-ն և Վրացական երկաթուղին մտադիր են բարձրացնել տրանսպորտային ծառայությունների որակը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և Վրացական երկաթուղին տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումներ են մշակվում, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինի և «Վրացական երկաթուղի» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբաիայի գլխավորությամբ մարտի 22-23-ը Թբիլիսիում տեղի ունեցած ընկերությունների ներկայացուցիչների հանդիպման շրջանակներում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են բեռնատար և ուղևորատար փոխադրումներին, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներին:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն և «Վրացական երկաթուղի» ՍՊԸ-ն պայմանավորվել են աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը կզբաղվի մարկեթինգային վերլուծությամբ և Վրաստանի ու Հայաստանի միջև բեռների հոսքի ավելացմանն ուղղված միջոցառումների սահմանմամբ:

Խորհրդակցության գլխավոր թեման էր «Երևան-Բաթումի-Երևան» սեզոնային հաղորդակցության կազմակերպումը:

Կողմերը պայմանավորվել են ձևավորել «Վրացական երկաթուղի» ՍՊԸ-ի մեկ շարժակազմ և «ՀԿԵ» ՓԲԸ-ի երկու շարժակազմ, որոնցից մեկը ձևավորվելու է «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան միջպետական հաղորդակցության ուղղությամբ տեղափոխելու միջոցով: 

Կողմերը նաև համաձայնել են, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ին պետք է պատկանի Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար գնացքի երկու ուղղությամբ տոմսերի 80 տոկոսի վաճառքի իրավունքը:

Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել Երևան-Թբիլիսի գնացքի երթևեկության ժամանակի կրճատման հարցը:

Ընկերությունների ղեկավարները կարևորել են փորձի և տեղեկատվության փոխանակումը՝ համագործակցության հետագա խորացման նպատակով, ինչպես նաև երկու կողմերի համար հավասար հասանելիության և մրցակցության ստեղծումը՝ տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման նպատակով:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--