Լեոնիդ Ենգիբարովին նվիրված հոբելյանական երեկո կանցկացվի Երևանի պետական կրկեսում

25.03.2010, 16:02
Լեոնիդ Ենգիբարովին նվիրված հոբելյանական երեկո կանցկացվի Երևանի պետական կրկեսում

Լեոնիդ Ենգիբարովի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո կանցկացվի մայիսի 15-ին Երևանի պետական կրկեսում, տեղեկացրեց Երևանի պետկրկեսի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։

«Մենք ցանկանում ենք հոբելյանական երեկոյին հրավիրել ԱՊՀ եկրների արտիստների, հատկապես նրանց, ովքեր անձամբ ճանաչել են Լեոնիդ Ենգիբարովին։ Ես շատ կցանկանայի հրավիրել Յուրի Պավլովիչ Բելովին, ում հետ անձամբ խոսել եմ։ Նա պատրաստ է ժամանել»,- ասաց Պետրոսյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում։

Այս կապակցությամբ Երևանի կրկեսի տնօրենը հույս հայտնեց, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի հյուրընկալման կազմակերպման հարցում։

Պետրոսյանն ավելացրեց նաև, որ մի քանի օր առաջ զրուցել է Ենգիբարովի թոռան՝ Պյոտրի հետ, ով ապրում է Պրահայում և նույնպես կլոունադայով է զբաղվում։

«Պյոտրն այժմ 23 տարեկան է։ Ինչպես և պապը, նա ուշ է սկսել զբաղվել կլոունադայով։ Չէ՞ որ Ենգիբարովը կրկես է եկել 21 տարեկանում, բայց 10 տարվա  ընթացքում կարողացել է հասնել այն բարձունքին, որը մենք այսօր «ենգիբարյան ոճ» ենք անվանում»,- ասաց Երևանի պետական կրկեսի տնօրենը։

Պետրոսյանը հույս հայտնեց, որ Պյոտրին նույնպես կհաջողվի ժամանել պապի հոբելյանական երեկոյին։

Մեծ արտիստի հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ են նախատեսվում։ Դրանց թվում է հոկտեմբերին Ենգիբարովի «Վերջին ռաունդ» գրքի շնորհանդեսը, ենգիբարյան էտյուդների ցուցադրություն Երևանի մնջախաղի պետական թատրոնի արտիստների մասնակցությամբ հուլիսին։ -0-