Բրիտանիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար. թերթ

25.03.2010, 10:59

Բրիտանիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկում Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտալու համար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ըստ թերթի, այդ գործում ամենաշատը ջանք է գործադրում Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեկ Սթրոուն, ով արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը հավասար է զրոյի:

«Ես վստահեցնում են, որ նման փաստաթուղթ չի ընդունվի: Եթե նույնիսկ այն ընդունվի, ապա ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության հիշատակի օրը) երբեք չի նշվի Մեծ Բրիտանիայում», - հայտարարել է Սթրոուն:

Սակայն չնայած բոլոր նմանատիպ ջանքերին՝ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը մեծ է, քանի որ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորների կեսից ավելին, այդ թվում նաև իշխող Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչները կողմ են բանաձևի ընդունմանը:-0-