«Արմավիայի» ինքնաթիռում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները պարսիկներ են. ՀՀ ոստիկանություն

24.03.2010, 15:14
«Արմավիայի» ինքնաթիռում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները պարսիկներ են. ՀՀ ոստիկանություն

«Արմավիա» հայկական ավիաընկերության ինքնաթիռում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներն ազգությամբ պարսիկներ են, ծեծկռտուքի պատճառով Երևան-Դուբայ չվերթը հետաձգվել է, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Պարզվել է, որ ազգությամբ պարսիկ յոթ ուղևոր թռիչքից առաջ օդանավում ծեծկռտուք են հրահրել, հայհոյել միմյանց և մոտ 5-8 րոպե դրսևորել խուլիգանական վարքագիծ», - ասվում է տեղեկատվության մեջ:

Ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Կատարվում է քննություն:

Նախօրեին «Արմավիա» ավիաընկերության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ չվերթը հետաձգվել է ութ ուղևորների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով:

Համապատասխան ծառայությունների զննումից հետո մեկ ժամ անց չվերթը բարեհաջող իրականացվել է:-0-