Հայաստանն ու Բելառուսը ձգտում են խորացնել երկկողմ խորհրդարանական համագործակցությունը

22.03.2010, 19:52
Հայաստանն ու Բելառուսը ձգտում են խորացնել երկկողմ խորհրդարանական համագործակցությունը

Հայաստանն ու Բելառուսը ձգտում են խորացնել երկկողմ խորհրդարանական համագործակցությունը, երկուշաբթի Երևանում ճեպազրույցի ընթացքում ասաց Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, հայ-բելառուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վալերի Իվանովը:

Ըստ նրա՝ երկրների միջև մի շարք հարցեր կան, որոնք քննարկման ու համաձայնեցման կարիք են զգում երկու երկրների խորհրդարանների կողմից, այդ թվում տնտեսական բլոկի հարցերը:

«Մենք որոշակի հարցեր ունենք, որոնցում կուզենայինք հայկական կողմի աջակցությունն ստանալ, մենք ընդհանուր լեզու և ըմբռնում ենք գտնում մեր գործունեության տարբեր ուղղություններում»,- ասաց Իվանովը:

Նա նշեց, որ կողմերի միջև տնտեսական, գիտատեխնիկական ոլորտում համագործակցելու հարցերի բլոկ է քննարկվում, որտեղ կա փոխադարձ շահ, ինչպես նաև մշակութային ոլորտում և երկկողմ համագործակցության մնացած բոլոր ուղղություններում:

«Այս գործունեության իրավական հիմքը մենք պետք է օգտագործենք հաշվի առնելով առանձնահատկություններն ու որոշակի հարցերում նույնականացնելով երկու երկրների օրենսդրական բազան, մասնավորապես, մաքսային ոլորտի, հարկային քաղաքականության օրենքներին վերաբերողները, ինչից կախված է ապրանքների արտահանման գների ձևավորումը»,- ասաց Իվանովը:    

Իր հերթին հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը նշեց, որ հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել են տնտեսական, էներգետիկ և քաղաքական համագործակցության հարցեր:  

«Բելառուսը մեր ռազմավարական գործընկերն է, մեր երկրները ՀԱՊԿ անդամ են, երկրների միջև ռազմական և քաղաքական համագործակցության պայմանագիր է կնքվել, և մենք սերտորեն համագործակցում ենք ռազմական, քաղաքական և տնտեսական ոլորտներում»,- ասաց Կարապետյանը:    

Ընդ որում նա նշեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի ընթացքում ծրագրվում է քննարկել միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցը:

Հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն անցկացվում է Հայաստանում մարտի 22-ից 25-ը։ Նիստի օրակարգում է երկրների միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային հարաբերությունների վիճակը, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովի 5-րդ հերթական նիստի աշխատանքային ծրագիրն էին։ -0-