Կիրիլ Պատրիարքը հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական գագաթնաժողովին

18.03.2010, 14:31
Կիրիլ Պատրիարքը հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական գագաթնաժողովին
Կիրիլ Պատրիարքը հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Կիրիլ Պատրիարքն իր և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների Վարչության ղեկավար Ալլահշուքուր Փաշազադեի անունից հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցելու ԱՊՀ երկրների միջկրոնական գագաթնաժողովին։

«Ես ինձ հետ Սրբազանին Բաքու մեկնելու հրավեր եմ բերել, որպեսզի արտահայտեմ իմ կարծիքն այլ կարևոր հարցերի շուրջ, որոնք կքննարկվեն այնտեղ։ Ես կարծում եմ, որ մեր բաց լինելը, որը որևէ ընդհանրություն չունի թուլության հետ, ազգային ինքնագիտակցության կորստի հետ, կրոնական ինքնության կորստի հետ, ընդունակ է շատ բան փոխելու այս աշխարհում, որպեսզի աշխարհը տեսնի քրիստոնեական եկեղեցու դեմքը»,- ասաց Պատրիարքը Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում։

ԱՊՀ երկրների երկրորդ միջկրոնական գագաթնաժողովը կազմակերպվել է ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի կողմից և կանցկացվի Բաքվում ապրիլին։

Պատրիարքը նշեց նաև, որ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիներն ակտիվ ներգրավված են ղարաբաղյան հարցի լուծման գործում։

«Մեր նպատակն է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ դադարեն միմյանց վերացական նայել, բայց նշանակետի ներքո, որպեսզի հանկարծ հասկանան, որ իրենց համատեղ ջանքերից է կախված իրենց համատեղ ապագան»,- նշեց Պատրիարքը։

Նա շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ «Նորին Սրբությունը երբեք չի խուսափել այդ խաղաղարար ակցիաներից, միշտ բաց է եղել փոխգործակցության համար, երբեք չի արել մի բան, որ կվնասեր իր ժողովրդի շահերին, և երբեք չի արել մի բան, որ կխանգարեր հետագա կարևոր երկխոսությանը»։ -0-