Հայերի արտաքսման մասին Թուրքիայի վարչապետի հայտարարություններն անօրինական են. թերթ

18.03.2010, 13:26
Հայերի արտաքսման մասին Թուրքիայի վարչապետի հայտարարություններն անօրինական են. թերթ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայից 100 հազար անօրինական հայերի արտաքսման մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հայտարարություններն անօրինական են, հայտարարել է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության նախկին նախարար Յաշար Օղույանը, գրում է «168 ժամ» օրաթերթը:

Նրա խոսքերով, այդ հայտարարությունը հանցանքի խոստովանություն է: Նա հիշեցրել է Թուրքիայի Սահմանադրության օրենսդրական ակտի 48817-րդ հոդվածը, որը վերաբերում է օտարերկրացիների աշխատանքին և հայտարարել է, որ այդ հոդվածը խախտելու համար նախատեսվում է 2-4 տարվա ազատազրկում:

Միաժամանակ պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Թուրքիայի աշխատանքի ներկայիս նախարար Օմար Դինչերը, ինչպես նաև անօրինական հայերին աշխատանք տրամադրած կազմակերպությունները:

Օղույանը հայտարարել է, որ պատրաստվում է հայց ներկայացնել  Թուրքիայի Գերագույն դատարան Էրդողանի և Դինչերի դեմ:-0-