ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները ծրագրում են լայնամասշտաբ ակցիաներ անցկացնել՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

18.03.2010, 10:26
ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները ծրագրում են լայնամասշտաբ ակցիաներ անցկացնել՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները ծրագրում են լայնամասշտաբ ակցիաներ անցկացնել՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները ծրագրում են ապրիլի 23-25-ը լայնամասշտաբ ակցիաներ անցկացնել, որոնք ուղղված են Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:

«Արդեն հայտնի է, որ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները ապրիլի 23-ին ժամը 14:00-ից սկսած 24-ժամյա ակցիա են անցկացնելու Սպիտակ տան առջև՝ կոչ անելով Բարաք Օբամային կատարել նախընտրական խոստումը», - ասվում է տեղեկատվության մեջ:

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջև տեղի կունենա հանրահավաք, իսկ ապրիլի 25-ին Նյու Յորքում ծրագրվում է ԱՄՆ-ի հայերի բազմահազարանոց հանրահավաքը:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար: Մարտի 11-ին Հայոց ցեղասպանության փաստը ընդունել է նաև Շվեդիայի խորհրդարանը:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-