Հայ խորհրդարանականները ծանոթացան հանրապետության երկաթուղային օբյեկտներին

16.03.2010, 11:22
Հայ խորհրդարանականները ծանոթացան հանրապետության երկաթուղային օբյեկտներին

Հայ խորհրդարանականներն աշխատանքային այցելություն իրականացրեցին հանրապետության երկաթուղային մի շարք օբյեկտներ և ծանոթացան դրանց գործունեությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունից։  

Ազգային Ժողովի պատգամավորական խմբում էին, մասնավորապես, Վոլոդյա Բադալյանը, Հերմինե Նաղդալյանը, Գագիկ Աբրահամյանը, Գոհար Ենոքյանը, Մանվել Ղազարյանը, Գագիկ Մելիքյանը, Վարդան Խաչատրյանը։

Այցին մասնակցեցին նաև Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչներ։

Մասիս-Արտաշատ տեղամասի այցելության նպատակն անցած ժամանակահատվածում ՀԿԵ կողմից անցկացրած աշխատանքների ծավալի և որակին ծանոթանալն էր։

Խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Մասիս կայարան, որտեղ տեղի ունեցավ հանդիպում Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ։

Մասիս կայանում հյուրերին ներկայացվեցին նոր կայարանի շենքը, բարձր տեխնոլոգիական նորարարությունները։ Զննվեց նաև ճանապարհային մեքենայական կայանը, որտեղ իրականացվում են տարբեր տեսակի  վերանորոգման աշխատանքներ։

Օգտվելով Արարատի մարզպետի և գյուղական համայնքների ղեկավարների ներկայությունից՝ ՀԿԵ ղեկավարությունն անդրադարձավ երկաթուղու երկայնքով ձգվող աղբահանությանը և այդ խնդրի լուծման միասնական մոտեցման մշակմանը։

Կայարանից աշխատանքային խմբի մասնակիցներն ուղղվեցին Արտաշատ կայարան, որտեղ զննեցին կայարանի շենքն ու վերականգնված ուղիները։

Այնուհետև աշխատանքային խումբը վերադարձավ Երևան և մեկնեց լոկոմոտիվային դեպո։

Լոկոմոտիվային դեպոյում հյուրերն ցուցադրվեցին լիովին գազիֆիկացված արտադրամասերն ու մարզասարքերով հագեցած նոր դասարանները։

Առանձին ցույց տրվեց այն հարթակը, որի վրա իրականացվում են վագոնաանիվային արհեստանոցի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ, որոնք կիրականացվեն այս տարի։

Այցի ավարտին «ՀԿԵ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ ընկերության ղեկավարության և պատգամավորների խորհրդակցությունը, որի շրջանակներում քննարկվեցին Կոնցեսիոների գործունեության օրենսդրական բազայի ապահովմանը վերաբերող հարցեր։

Գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը ներկայացրեց ՀԿԵ-պետություն փոխգործակցության առավել արդիական խնդիրները, որոնք, պատգամավորների վկայությամբ, մանրամասն կքննարկվեն ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում 2010 թվականի մարտի 21-24-ը։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--