Բելառուսում Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 9 մարզիկ

15.03.2010, 17:58
Բելառուսում Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 9 մարզիկ

Բելառուսում ապրիլի 2-11-ը կայանալու են ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունները, Հայաստանը կներկայացնեն յոթ տղամարդ և երկու աղջիկ մարզիկներ, տեղեկացնում է հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի տղամարդկանց հավաքականում են՝  Սմբատ Սարգսյանը- 56 կգ, Առաքել Միրզոյանը – 77կգ, Տիգրան Մարտիրոսյանը – 77կգ,  Գևորգ Պողոսյանը- 85կգ,  Էդգար Գևորգյանը – 85կգ, Արթուր Բաբայանը – 105կգ, Ռուբեն Ալեքսանյանը-105կգ: Կանանց հավաքականի կազմում են՝ Մելինե Դալուզյանը – 69կգ ու 75կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը: -0-