Թուրքիան առաջարկում է իր մասնակցությունը Լաչինի միջանցքի վերահսկման գործում. թերթ

15.03.2010, 11:28
Թուրքիան առաջարկում է իր մասնակցությունը Լաչինի միջանցքի վերահսկման գործում. թերթ

Թուրք խաղաղապահները ղարաբաղյան հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության ձեռքբերումից հետո կվերահսկեն Լաչինի միջանցքը:

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ հղում անելով «Hurriyet» թուրքական հրատարակությանը:

Ըստ թերթի, հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից հետո հայկական զորքը կլքի Լեռնային Ղարաբաղի 7 մերձակա շրջաններից 5-ը, իսկ Քելբաջարից և Լաչինից հայկական զորքը դուրս կգա 5-8 տարվա ընթացքում:

Միաժամանակ թուրքական ԶԼՄ-ները նշել են, որ նման առաջարկ է արել Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլի-օղլուն մարտի 4-5-ին Մոսկվա կատարած իր այցի ընթացքում:

Թուրք դիվանագետներն առաջարկել են նաև, որպեսզի Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ-Լաչին-Հայաստան-Նախիջևան ճանապարհի վերականգնման աշխատանքով զբաղվի Թուրքիան:-0-