Հայաստանը չի մասնակցում Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքին. պաշտպանության նախարար

11.03.2010, 17:19
Հայաստանը չի մասնակցում Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքին. պաշտպանության նախարար
Հայաստանը չի մասնակցում Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքին. պաշտպանության նախարար

Հայաստանը չի մասնակցում Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքին, հինգշաբթի Երևանում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարի ժամանակ ասաց  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանի բարձրագույն և ռազմական ղեկավարությունը գոհ չէ տարածաշրջանում տարվող սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունից: «Քանակական գերազանցությունը դեռևս չի նշանակում որակական: Քանակական գերազանցությանը մենք հակադրում ենք ռազմական կրթության որակը, անվտանգության ամրապնդումը, ամուր մարտական ոգին»,- ընդգծեց Օհանյանը:

Նախարարն ավելացրեց, որ տարածաշրջանում սպառազինության գործընթացը պետք է վերահսկելի լինի, և միջազգային կառույցները չպետք է թույլ տան սպառազինությունների մրցավազք:--0--