ՀՀ վարչապետը շնորհավորել է կառավարությունում հավատարմագրված լրագրողուհիներին

11.03.2010, 14:31
ՀՀ վարչապետը շնորհավորել է կառավարությունում հավատարմագրված լրագրողուհիներին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության ավանդական նիստից հետո լրագրողների հետ իջել է մամուլի կենտրոն՝ իգական սեռի ներկայացուցիչներին գարնանային տոների կապակցությամբ շնորհավորելու համար: Կանանց նվիրված տոները Հայաստանում ավանդաբար նշվում են մարտի 8-ից ապրիլի 7-ը:

ՀՀ կառավարության ղեկավարն անձամբ շնորհավորել է բոլոր լրագրողուհիներին՝ նվիրելով նրանց վարդեր և մաղթելով էներգիա, եռանդ՝ կենցաղային խնդիրների հաղթահարման համար, ինչպես նաև սեր, կանացի երջանկություն և հաջողություն:-0-