Թուրքիան մինչև ապրիլի 24-ը որևէ քայլ չի ձեռնարկի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ

11.03.2010, 11:06

Թուրքիան մինչև ապրիլի 24-ը որևէ քայլ չի ձեռնարկի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, գրում է «Ազգ» օրաթերթը:

Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի և թուրք-ամերիկյան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան սպասելու է ապրիլի 24-ին հայերին ուղղված ԱՄՆ նախագահի ուղերձին:

Հետաքրքրական է նաև այն, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի՝ «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում» թեմայով հավաքին մասնակցելու նպատակով Թուրքիայի խորհրդարանի երեք պատգամավորներ մարտի 11-13-ը կգտնվեն Երևանում:-0-