ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց կին պատգամավորներին

09.03.2010, 19:24
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց կին պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 8-ի`  Կանանց տոնի կապակցությամբ շնորհավորեց կին գործընկերներին, տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Ազգային ժողովի նախագահն արժևորեց հայ կնոջ դերը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի ձեռքբերումների ու ազգապահպանման գործում: Աբրահամյանը գարնանային գեղեցիկ տոնի առիթով մաղթեց նրանց առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, սեր եւ  համբերություն: ԱԺ նախագահի համոզմամբ` եթե կա ամուր ընտանիք, ուրեմն կա ամուր պետություն:

Կին պատգամավորները շնորհակալություն հայտնեցին Ազգային ժողովի նախագահին` ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար:

Վերջում Ազգային ժողովի նախագահը ծաղկեփնջեր նվիրեց կանանց: -0-