Հայ ու նորվեգացի դիվանագետները պայմանավորվել են ժամանակ առ ժամանակ քաղաքական խորհրդատվություններ անցկացնել

02.03.2010, 19:54
Հայ ու նորվեգացի դիվանագետները պայմանավորվել են ժամանակ առ ժամանակ քաղաքական խորհրդատվություններ անցկացնել

Հայ ու նորվեգացի դիվանագետները պայմանավորվել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդատվություններին պարբերական բնույթ հաղորդել:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունից, նման պայմանվորվածություն է ձեռք բերվել ՀՀ և նորվեգական ԱԳՆ-ների միջև երեքշաբթի Երևանում տեղի ունեցած քաղաքական խորհրդատվության ժամանակ:  

Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններում քաղաքական երկխոսության օրակարգի, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության և հարավկովկասյան տարածաշրջանում առկա զարգացումների վերաբերյալ մի շարք հարցեր:

Կողմերն ընդգծեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շարունակականության անհրաժեշտությունը:

Քննարկումների ընթացքում մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Շոշափվեցին նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները:

Հայաստանի և Նորվեգիայի դիվանագետների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդատվությունների անցկացմանը հաղորդել պարբերական բնույթ:-0-