Իսպանիայում Հայաստանի դեսպանություն կբացի 2010 թվականին. ԱԳՆ

02.03.2010, 14:59
Իսպանիայում Հայաստանի դեսպանություն կբացի 2010 թվականին. ԱԳՆ

Իսպանիայում Հայաստանի դեսպանություն կբացվի 2010 թվականի ընթացքում, երեքշաբթի ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր իսպանացի գործընկեր Միգել Անխել Մորատինոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Իսպանացի գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ մենք քննարկեցինք հայ-իսպանական հարաբերությունները, և ես տեղեկացրեցի Մադրիդում այս տարի դեսպանություն բացելու՝ Հայաստանի մտադրության մասին։ Հույս ունենք, որ Երևանում նույնպես կբացվի դիվանագիտական ներկայացուցչություն»,- ասաց Նալբանդյանը։

Իր հերթին ԵՄ պատվիրակության գլխավորությամբ Երևան ժամանած Մորատինոսը շնորհակալություն հայտնեց հայ գործընկերոջը Հայաստանում դեսպանության բացման մասին լուրի համար։ Խոսելով Երևանում Իսպանիայի դեսպանության բացման հնարավորության մասին՝ Մորատինոսը նշեց, որ ներկայացուցչության ստեղծումը մի փոքր դժվար կլինի առաջիկայում իսպանական պետբյուջեի սահմանափակ լինելու պատճառով։

«Բայց ձեր որոշումը մեզ համար խթան կդառնա Հայաստանում դեսպանություն բացելու համար»,- նշեց նա։

Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսը  (Miguel Angel Moratinos) երեքշաբթի Հայաստան է ժամանել որպես Եվրոպայի Միության պատվիրակության ղեկավար։ Իսպանիան նախագահում է ԵՄ-ում 2010 թվականի առաջին կիսամյակում։ -0-