Ամերիկյան հեռուստաընկերությունը Հայոց ցեղասպանության մասին պատմող տեսանյութ է հեռարձակել. թերթ

02.03.2010, 10:54
Ամերիկյան հեռուստաընկերությունը Հայոց ցեղասպանության մասին պատմող տեսանյութ է հեռարձակել. թերթ

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. CBS ամերիկյան հեռուստաընկերությունն իր «60 րոպե» ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին պատմող տեսանյութ է հեռարձակել, գրում է «Ազգ» օրաթերթը:

Տեսանյութի ընթացքում նշվել է, որ միայն Սիրիայի Դեր-Զոր քաղաքում սպանվել է շուրջ 450 հազար հայ:

«Կոտորածի ապացույցներն այստեղ ամեն քայլափոխի են: Բավական է միայն մի քիչ փորել անապատի հողը», - նշել են ամերիկացի լրագրողները:

Ամերիկացիները «հիշել» են նաև Ադոլֆ Հիտլերին: Հաղորդման ընթացքում հիշվել է, որ Հիտլերը, իրականացնելով Հոլոքոստը, ոգևորվել է հենց Հայոց ցեղասպանության անպատժելիությունից: Տեսանյութը, բնականաբար, անմիջապես դարձել է թուրքական քննադատությունների թիրախը:-0-