Աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը մենահամերգ կունենա Երևանում

01.03.2010, 15:28
Աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը մենահամերգ կունենա Երևանում
Աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը մենահամերգ կունենա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը մարտի վեցին մենահամերգ կունենա Երևանում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, Բաշմետը մասնակցելու է մարտի 6-ին կայանալիք անվանի կոմպոզիտոր Սոֆիա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում համերգաշարի բացմանը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։

Սոֆիա Գուբայդուլինայի հանրահայտ ալտի կոնցերտը նվիրված է Յուրի Բաշմետին և գրված է հատուկ նրա համար։

Առաջին անգամ է խորհրդային տարիներից ի վեր, որ Յուրի Բաշմետը  գալու է Երևան իբրև մենակատար, առանց իր խմբի և հանդես է գալու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Սոֆիա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում կշարունակվեն մարտի 9-ին Կամերային երաժշտության տանը, և մարտի 10-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։

Համերգներին մասնակցում են Գեյր Դրաուգսվոյլը (բայան), Դավիդ Գերինգասը (թավջութակ), Ռոբերտաս Շերվենիկասը (դիրիժոր), Նիկոլա Ալշտեդը (թավջութակ)։ Հայաստանից՝ Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հովեր կամերային երգչախումբը, Սերենադ կամերային նվագախումբը, մենակատարներ։

Համերգներն անցկացվում են ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։-0-