Վաշինգտոնը հաստատում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ցուցաբերվող աջակցությունը

25.02.2010, 19:27
Վաշինգտոնը հաստատում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ցուցաբերվող աջակցությունը
Վաշինգտոնը հաստատում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ցուցաբերվող աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը նախագահ Սերժ Սարգսյանի հետ Կիևի իր կեցավայրում ունեցած հանդիպման ընթացքում հաստատել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ցուցաբերվող աջակցությունը, հայտնվում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

 

«Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության կառուցողական դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման բոլոր փուլերում` նա ընդգծել է, որ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, առանց դրանք գոյություն ունեցող այլ խնդիրների հետ փոխկապակցելու, կարևոր է հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իր հերթին Հայաստանի նախագահը մեկ անգամ ևս ներկայացրել է պաշտոնական Երևանի մոտեցումները գործընթացի ներկա փուլի վերաբերյալ և նշել,  որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու սկզբունքին:

Սարգսյանը Կիևում մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը:

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից, ինչից հետո նախատեսվում է հայ-թուրքական սահմանի բացումը: Այս պահին փաստաթղթերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում վավերացման են ներկայացվել:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-