Հայ մարզպետների աշխատանքի գնահատման մեթոդաբանությունը պետք է կատարելագործվի. վարչապետ

24.02.2010, 17:19
Հայ մարզպետների աշխատանքի գնահատման մեթոդաբանությունը պետք է կատարելագործվի. վարչապետ

Հայ մարզպետների աշխատանքի գնահատման մեթոդաբանությունը պետք է կատարելագործվի, չորեքշաբթի ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009 թվականին մարզերի ղեկավարների աշխատանքի գնահատմանը նվիրված նիստում։ Նիստին մասնակցեցին մարզերի ղեկավարները և կառավարության անդամներ։

«Հասկանալի է, որ մեթոդաբանությունը պետք է կատարելագործվի: Երևի մեկ ամսվա ընթացքում այս աշխատանքներն ավարտենք, որպեսզի ի սկզբանե չափանիշները հայտնի լինեն: Նախարարները, առաջին փորձից ելնելով, դիտողություններ, առաջարկություններ կանեն, որ մեթոդը դառնա էլ ավելի հստակ, հասկանալի»,- մեջբերեցին վարչապետի խոսքերը կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետի խոսքերով, մարզպետների գործունեության նման գնահատումը կառավարության կողմից հաստատված մեթոդաբանության հիման վրա առաջին անգամ է իրականացվում։

«Փորձ է արվում համալիր ձևով աշխատանքները գնահատել»,- ասաց Սարգսյանը, նշելով, որ անհրաժեշտ է  կոնկրետ բոլոր ցուցանիշներով անցնել և լսել նաև մարզպետների մեկնաբանությունները և գնահատականները ցուցանիշների վերաբերյալ, առաջին հերթին այն ցուցանիշների, որոնք ցածր են միջին հանրապետական ցուցանիշի համեմատությամբ, ու փորձել հասկանալ, թե որոնք են պատճառները։

Ընդհանուր գնահատականով  առավելագույն միավորներ հավաքել է Տավուշի մարզը:

Տիգրան Սարգսյանը բավական ուշագրավ է համարել  մարզերի ցուցանիշների միջև տարբերությունը:

Իր հերթին, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը զեկուցել է վարչապետին, որ չնայած նախարարությունների հետ համատեղ հրամաններով սահմանվել են գնահատման չափորոշիչներ, այնուամենայնիվ, որոշ չափորոշիչներով մարզպետի իրական աշխատանքը գնահատելը դժվար է:

«Այդ իսկ պատճառով գնահատման մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն կա»,- ասաց Գևորգյանը, հավելելով, որ ներկա պահին որևէ պաշտոնական տարաձայնություն մարզպետների և նախարարությունների միջև չկա։ -0-