Ռուսական բանակը մինչև վերջ կկատարի իր պարտքը, որով եկել է Հայաստան. ՀՀ-ում ՌԴ դեսպան

23.02.2010, 13:21
Ռուսական բանակը մինչև վերջ կկատարի իր պարտքը, որով եկել է Հայաստան. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Ռուսական բանակը մինչև վերջ կկատարի իր պարտքը, որով եկել է Հայաստան. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ռուսական բանկը մինչև վերջ կկատարի իր պարտքը, որով եկել է Հայաստան, երեքշաբթի լրագրողներին է ասել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ծաղկեպսակներ են դրել Երևանի Հաղթանակի այգու Անմար կրակի և Անհայտ զինվորի գերեզմանի մոտ:

«Ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանում գտնվող ռուսական բանակը, ռուսական զորամասերը մինչև վերջ կատարելու են իրենց պարտքը, որով եկել են երկիր», - հայտարարեց դեսպանը:

Շնորհավորելով ռուս և հայ զինծառայողներին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ՝ դեսպանն ընդգծեց, որ «դա տոն է, որն արդեն 80 տարեկան է, տոն, որն ամեն տարի նշվում է մեծ հուզմունքով, պատասխանատվությամբ և Հայրենիքը պաշտպանող բանակի հանդեպ տածած մեծ հարգանքով»:

Կովալենկոն նշեց, որ այսօր միջոցառմանը ներկա են Հայաստանի պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, ովքեր իրենց հարգանքն են հայտնել ռուսական բանակի հանդեպ:

«Ինձ համար դա շատ հաճելի է, և ես ուզում եմ խորապես շնորհակալություն հայտնել նրանց և ողջ հայ ժողովրդին ռուսական բանակի նկատմամբ ունեցած նման հարգալից վերաբերմունքի համար», - ավելացրեց դեսպանը:

Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմանապահ զորքերի հետ միասին Հայաստանի ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչներից է: Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը ռազմական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում: Բազան ենթարկվում է ՌԴ Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի ռուսական զորախմբին:-0-