Ղարաբաղյան հակամարտության թեմայով կլոր սեղան և ծրագրի շնորհանդես` Երևանում

22.02.2010, 17:13
Ղարաբաղյան հակամարտության թեմայով կլոր սեղան և ծրագրի շնորհանդես` Երևանում
Ղարաբաղյան հակամարտության թեմայով կլոր սեղան և ծրագրի շնորհանդես` Երևանում

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասի ինստիտուտը և  Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղը (IWPR) չորեքշաբթի Երևանում կկազմակերպեն կլոր սեղան և  «Ղարաբաղյան հակամարտություն՝ գործընթացի երկարաձգում»  հետազոտական ծրագրի շնորհանդեսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Կովկասի Ինստիտուտի մամուլի ծառայությունից։

«Ղարաբաղյան հակամարտության նպատակը հակամարտության կարգավորման կարճատև, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների գնահատումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Անկախ փորձագետը Լեռնային Ղարաբաղից՝ Մասիս Մայիլյանը, կներկայացնի կարճ զեկույց հակամարտության տարածաշրջանի ընթացիկ իրավիճակի մասին: Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը կներկայացնի հետազոտության արդյունքները, որին կհաջորդի ընդհանուր քննարկումը:

Հաղորդագրության համաձայն, հետազոտական ծրագիրը «Հայաստանում Քաղաքական բանավեճերի ներուժի մեծացում» նախագծի բաղկացուցիչ մասն է, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (180,000 Եվրո):

Ինչպես հայտնում են, քննարկումն իրականացվում է Հարավային Կովկասում Հենրիխ Բյոլի հիմնադրամի և Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից: -0-