Հայաստանի հարավում մոլեգնած ուժեղ քամուց երկու գյուղ է տուժել

18.02.2010, 12:09
Հայաստանի հարավում մոլեգնած ուժեղ քամուց երկու գյուղ է տուժել
Հայաստանի հարավում մոլեգնած ուժեղ քամուց երկու գյուղ է տուժել

Հայաստանի հարավում գտնվող Գորիս քաղաքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով գյուղերի մի քանի տներ վնասվել են, հինգշաբթի հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

«Փետրվարի 15-16-ը Գորիսի տարածաշրջանում գրանցված ուժեղ քամու հետևանքով վնասվել են Խնձորեսկ գյուղի  մանկապարտեզի, ակումբի և գյուղապետարանի տանիքները` 300 քմ ընդհանուր մակերեսով, Ներքին Խնձորեսկում շրջվել են փայտյա 2 տնակ, ծառեր և էլեկտրասյուներ, ինչի հետևանքով գյուղը հոսանքազրկվել է», - ասվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով, իսկ նույն օրը, ժամը 18.00-ի դրությամբ հոսանքամատակարարումը վերականգնվել է:-0-