Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը փորձում է կարգուկանոն հաստատել երևանյան սեռական փոքրամասնությունների շրջանում, գրում է «Հրապարակ» թերթը:
Այսպես, մի քանի օր առաջ Բեգլարյանի մարդիկ ծեծել և տարածքից քշել են հոմոսեքսուալիստներին և տրանսվիստիտներին, ովքեր հավաքվում են Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի այգում և պոռնկությամբ են զբաղվում:
Նրանց այգուց քշելու Բեգլարյանի բոլոր փորձերն ապարդյուն են եղել, և նա դիմել է այլ միջոցի: Ըստ թերթի՝ ծեծից տառացիորեն մեկ օր անց Բեգլարյանին Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը խստորեն զգուշացրել է, որ «թիթեռնիկներին» ձեռք չտա:-0-