Լավրովը շնորհավորել է հայ գործընկերոջը Դիվանագիտական ակադեմիայի բացման կապակցությամբ

15.02.2010, 20:01
Լավրովը շնորհավորել է հայ գործընկերոջը Դիվանագիտական ակադեմիայի բացման կապակցությամբ
Լավրովը շնորհավորել է հայ գործընկերոջը Դիվանագիտական ակադեմիայի բացման կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ Դիվանագիտական ակադեմիայի բացման կապակցությամբ:

«Ընդունեք իսրտանց շնորհավորանքը Դիվանագիտական ակադեմիայի աշխատանքները սկսելու կապակցությամբ: Ակնհայտ է  որ ժամանակակից պայմաններում էականորեն վերափոխվում է միջազգային հարաբերությունների առարկան և, համապատասխանաբար, ընդլայնվում է դիվանագիտության գործունեություն դաշտը, որն այժմ զբաղվում է ազգային կյանքի արմատական խնդիրներով՝ անվտանգության ապահովումից մինչև տնտեսության զարգացում ու արդիականացում»,- ասվում է շնորհավորական ուղերձում, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրեց Հայաստանում ՌԴ դեսպանատունը:

Լավրովի խոսքով, դիվանագիտությունն այսօր բազմակողմ գիտելիքներ է պահանջում պատմությունից, փիլիսոփայությունից, տնտեսությունից, սոցիոլոգիայից, մշակույթից: «Այդ պատճառով բարեկամ Հայաստանի ԱԳՆ-ում իրականացվող տվյալ նախագիծը ժամանակին ու խոստումնալից սկիզբ է»,- նշվում է ուղերձում:

«Ռուսաստանը, ինչպես դուք գիտեք, ձգտել է իր ավանդն ունենալ հայ պետականության համար դիվանագիտական կադրերի պատրաստության գործը:  ՀՀ ԱԳՆ մի շարք աշխատակիցներ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ու Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում պրոֆեսիոնալ հմտություններ ձեռք բերելով, արդեն փաստացիորեն մասնակցում են իրենց երկրի արտաքին քաղաքականության ուղու իրականացմանը: Աջակցելով Երևանում Դիվանագիտական դպրոցի կայացմանը, մենք  պատրաստ ենք հետագայում աջակցել ակադեմիայի գործունեությանը՝ դիտարկելով այդ ոլորտը որպես միջդիվանագիտական համագործակցության բաղադրիչ»,- նշել է Լավրովը:

«Պրոֆեսորադասախոսական կազմին և ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրներին մաղթում եմ հաջող աշխատանք և ուսում, ստեղծագործական հաջողություններ՝ դիվանագիտության մշակույթն ու գիտությունը յուրացնելու գործում»,- ասել է Լավրովը:-0-