Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

11.02.2010, 14:51
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Էղվե Մողենը Փարիզում հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Համաձայնագիրն իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջև ռազմական համագործակցության ծավալման համար», - ասվում է տեղեկատվության մեջ:

Համաձայնագրի ստորագրումից առաջ տեղի է ունեցել պաշտպանության նախարարների հանդիպումը, ինչպես նաև ընդլայնված կազմով բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցրեր, ներկայացվել են տեսակետներ տարածաշրջանային, եվրոպական և միջազգային անվտանգության մարտահրավերների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքներին, համագործակցության հեռանկարներին:

Օհանյանը հրավիրել է ֆրանսիացի իր գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Հայաստան:

Ստորագրման արարողության ավարտին կազմակերպված պաշտոնական ընդունելության ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները կարևորել են ստորագրված համագործակցության փաստաթուղթը, ընդգծել են ֆրանսահայության դերը երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության զարգացման գործում:-0-