Հայաստանը կանի ամեն ինչ Ցեղասպանության մասին կոնվենցիան իրագործելու համար. ՀՀ նախագահ

10.02.2010, 19:56
Հայաստանը կանի ամեն ինչ Ցեղասպանության մասին կոնվենցիան իրագործելու համար. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մենք արել և անելու ենք ամեն ինչ` աջակցելու համար Ցեղասպանության կոնվենցիայի շարունակական ոգեկոչմանն ու հետևողական իրագործմանը, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների միջազգային ինստիտուտում:

«Հայերս՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, բարոյական պարտք ունենք մարդկության և պատմության առջև ցեղասպանությունների կանխարգելման հարցում»,- չորեքշաբթի երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից մեջբերեցին Սարգսյանի խոսքերը:

Սարգսյանն ընդգծել է նաև, որ Ցեղասպանությունը չի կարող հուզել միայն մեկ ժողովրդի, քանի որ այն հանցագործություն է ողջ մարդկության դեմ:

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-