Կապան քաղաքի մի բնակիչ տուժել է երեքշաբթի Կապան-Գորիս ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով, չորեքշաբթի հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
«Փետրվարի 9-ի առավոտյան Հայաստանի հարավում՝ Կապան-Գորիս ավտոճանապարհի վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին, որի ղեկի մոտ գտնվում էր 44-ամյա Լևոն Խուրշուդյանը», - ասվում է տեղեկատվության մեջ:
Ավտոպատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի վարորդ, Կապան քաղաքի 41-ամյա բնակիչ Ա. Մարտիրոսյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Գորիսի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:-0-