Առաջին անգամ Հայաստանում ապրիլի 6-8-ը մարդու իրավունքներին նվիրված «Արդարադատություն, նոր մարտահրավերներ» միջազգային համաժողով կանցկացվի

08.02.2010, 19:36
Առաջին անգամ Հայաստանում ապրիլի 6-8-ը մարդու իրավունքներին նվիրված  «Արդարադատություն, նոր մարտահրավերներ» միջազգային համաժողով կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Առաջին անգամ Հայաստանում ապրիլի 6-8-ը մարդու իրավունքներին նվիրված «Արդարադատություն, նոր մարտահրավերներ» միջազգային համաժողով կանցկացվի, երկուշաբթի հայտնում է քաղաքացիական հասարակության ինստիտուտը:

«Համաժողովը կազմակերպվում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։Առաջիկայում սպասվող համաժողովին մասնակցելու են ավելի քան 300 երկրներից ժամանող պատվիրակներ, ինչպես նաև եվրոպական կառույցները ներկայացնող ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է Ինստիտուտը, այս օրերին Հայաստանում է գտնվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) պատվիրակությունը՝ նախագահ Սուեր Բելասենի գլխավորությամբ, ովքեր հանդիպումներ են ունենում հայաստանյան մի շարք պաշտոնատար անձանց հետ։-0-