ԱՄՆ-ն պատրաստ է ակտիվորեն աշխատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա. Պետքարտուղարություն

08.02.2010, 12:20
ԱՄՆ-ն պատրաստ է ակտիվորեն աշխատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա. Պետքարտուղարություն

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն պատրաստ է ակտիվորեն աշխատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, Հայաստանի Հանրային Հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը:

«Դիվանագետների գործը կանխատեսումներ անելը չէ, այլ խնդիրների լուծման վրա աշխատանքը: Մենք պատրաստ ենք ակտիվորեն աշխատել այդ հարցում», - ասել է Սթայնբերգը:

Նրա խոսքերով, ամերիկյան կողմը ողջունում է գործընթացի առաջխաղացման ուղղությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործադրած ջանքերը:

«Մենք կարծում ենք, որ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների առաջխաղացումը համապատասխանում է Հայաստանի շահերին: Կարծում ենք, որ դա օգտական կլինի Հայաստանի ժողովրդի համար», - ասել է Սթայնբերգը՝ նշելով, որ դա կապահովի մեծ անվտանգությունը, բարօրություն և մեծ հնարավորություններ կընձեռի Հայաստանի ժողովրդի և ողջ Հարավային Կովկասի համար:

«Դա կարևոր է աշխատանք է: Այս հարցում երբեք հաջողությունների երաշխիք չկա, սակայն դա շատ մեծ արժեք է, որը կարելի է ձեռք բերել: Այդ պատճառով մենք՝ որպես Հայաստանի ընկերներ, հետևողական կլինենք այս հարցում», - նշել է Սթայնբերգը:

Նրա խոսքերով, երկու կողմերն էլ գիտակցում են առաջ շարժվելու նշանակությունը: «Իրավիճակն այնպիսին է, որ երկու կողմերն էլ ունեն հակադիր կողմի երկարաժամկետ նպատակներին վերաբերող հարցեր, իսկ ԱՄՆ-ի դերը երկու կողմերին առաջ շարժվելու կարևորությունը ցույց տալն է և անհրաժեշտ որոշումների ընդունմանն աջակցելն է: Կարծում եմ, որ երկու երկրների ղեկավարները հեռանկարային որոշում են ընդունել, և մենք ցանկանում ենք, որպեսզի դրանք իրագործվեն», - ասել է Սթայնբերգը:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի գաղափարին:

Դիվանագետի խոսքերով, բոլորը կշահեն նաև Լեռնային Ղարաբաղի հարցում ձեռք բերված առաջընթացի դեպքում:

«Կարծում եմ՝ առանց որևէ կապ նշելու մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել երկու հարցում: Դրանք փոխադարձ վստահություն են ապահովում, հետևաբար հասկանալի է, թե ինչու կարիք չկա ձգձգել այդ հարցերը: Մենք ցանկանում ենք առաջընթաց տեսնել երկու ճակատներում էլ», - ասել է Սթայնբերգը:-0-