ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մոտ ժամանակներս Հայաստանի ուժային կառույցներում կադրային փոփոխություններ են սպասվում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ըստ թերթի, պաշտոններից կազատվեն ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն ու ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Ինչպես գրում է թերթը, Աղվան Հովսեփյանին կփոխարինի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն կնշանակվի Երևանի ԱԱԾ վարչության պետ, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր Արզուման Հարությունյանը:
Ըստ թերթի, Ալիկ Սարգսյանի պաշտոնին հավակնում են Ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսիկ Նազարյանն ու ՀՀ Ռազմական ոստիկանության գործող պետ Վովա Գասպարյանը:
Ինչպես նշում է թերթը, ամենայն հավանականությամբ վերը նշված փոփոխությունները տեղի կունենան փետրվարի ընթացքում:-0-