Դատախազության ներկայացուցիչները ներկա չէին Ոստիկանության կոլեգիայի նիստին զբաղվածության պատճառով. Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար

05.02.2010, 19:48
Դատախազության ներկայացուցիչները ներկա չէին Ոստիկանության կոլեգիայի նիստին զբաղվածության պատճառով. Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար

Դատախազության ներկայացուցիչները ուրբաթ ներկա չէին ՀՀ Ոստիկանության կոլեգիայի նիստին աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, «Նովոստի-Արմենիա» գործակալույանն ասաց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Այսօր դատախազությունում մի քանի խորհրդակցություն է եղել՝ կապված քրեական գործերի հետ, որոնց գլխավոր դատախազը պետք է ներկա լիներ, իսկ գլխավոր դատախազի տեղակալները գործուղման են գտնվում մարզերում, քանի որ մենք նույնպես արդյունքներն ենք ամփոփում»,- բացատրեց նա:

Հայկական ԶԼՄ-ներում լուրեր են պտտվում երկու գերատեսչությունների միջև լարված հարաբերությունների մասին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից Ոստիկանության գործունեության սուր քննադատության պատճառով:

Ուրբաթ տեղի ունեցած Ոստիկանության կոլեգիայի նիստին ներկա էին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԼՂՀ ներքին գործերի նախարար Ռոբերտ Շաֆերյանը, ՀՀ Հանրային խորհրդի ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Կառլոս Ղազարյանը: -0-