Ղարաբաղը կարող է Հայաստանին տարեկան շուրջ 120 հազ տոննա ցորեն մատակարարել. տնտեսագետ

05.02.2010, 19:14
Ղարաբաղը կարող է Հայաստանին տարեկան շուրջ 120 հազ տոննա ցորեն մատակարարել. տնտեսագետ

Ղարաբաղը կարող է տարեկան շուրջ 120 հազ տոննա ցորեն մատակարարել Հայաստանին, ուրբաթ լրագրողներին ասաց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:  

«Ղարաբաղը կարող է շտեմարան դառնալ Հայաստանի համար և հանրապետությանը տարեկան շուրջ 120 հազ տոննա ցորեն մատակարարել»,- ասաց նա:

Սաֆարյանը հավելեց, որ դեպի Հայաստան ներմուծման ծավալը կարող է զգալիորեն կրճատվել՝ խրախուսելով հայրենական արտադրողին:   

Ըստ նրա՝ դեպի հայրենական արտադրողը կողմնորոշված տնտեսական քաղաքականություն իրականացնելիս կարելի է զգալիորեն ավելացնել ոչ միայն ցորենի, այլև արևածաղկի ձեթի արտադրությունը:   

Սաֆարյանն ընդգծեց, որ դա դրական կանդրադառնա տնտեսական իրավիճակի վրա և նոր աշխատատեղեր կստեղծի Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար: -0-