Խոզի գրիպի սպառնալիքը Հայաստանից հեռացավ

05.02.2010, 18:10
Խոզի գրիպի սպառնալիքը Հայաստանից հեռացավ
Խոզի գրիպի սպառնալիքը Հայաստանից հեռացավ

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Խոզի գրիպի սպառնալիքը Հայաստանի համար վերացել է, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը:

«Տվյալ պահին կարելի է ասել, որ սպառնալիքն անցել է: Բայց մենք պետք է զգոն լինենք»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ նախարարությունն «ամեն ինչ հսկողության տակ է պահում»:

Փոխնախարարը հայտնեց, որ Հայաստանում վարակիչ հիվանդությունների հատուկ աճ չկա, սակայն պրոֆիլակտիկ միջոցառումները շարունակվում են:

«Համակարգն աշխատում է նույն ռեժիմով, որպեսզի հիվանդացության ավելացման դեպքում պատրաստ լինենք դրան»,- ասաց նա:

Հակոբյանը հայտնեց, որ «խոզի գրիպ» ախտորոշում այժմ չի արվում:

«Շնչուղիների ցանկացած վարակ բուժվում է ինչպես շնչուղիների վարակ, ցանկացած գրիպի ախտորոշում՝ որպես գրիպ»,- ասաց նա: 

Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2010 թ.-ի հունվարի 13-ին Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը ավելացել է 8-ով՝ հասնելով 119-ի: --0--