ՆԱՏՕ-ի չափորոշիչներին հասնելը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հիմնական խնդիրն է. փորձագետ

04.02.2010, 14:57
ՆԱՏՕ-ի չափորոշիչներին հասնելը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հիմնական խնդիրն է. փորձագետ

ՆԱՏՕ-ի չափորոշիչներին հասնելը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հիմնական խնդիրն է, հինգշաբթի հայտարարեց «Հայկական ատլանտյան ասոցիացիայի» (ՀԱԱ) գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը։

«Կարևորը ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցելն է, այլ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների մակարդակին հասնելը»,- ասաց Պողոսյանը։

Պողոսյանի խոսքերով, ՆԱՏՕ-ի մասին խոսելիս՝ ենթադրվում են ժողովրդավարության, իշխանության կողմից հասարակության նկատմամբ հարգանքի, բանակի պատրաստվածության և արձագանքման համակարգի որոշ սկզբունքներ։

Նա նշեց, որ եթե Հայաստանը համապատասխանի այդ չափորոշիչներին, ապա նրա անդամակցությունը զուտ քաղաքական հարց կդառնա։

Պողոսյանն ընդգծեց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները գործընկերային բնույթ են կրում։

Այս կապակցությամբ նա կարևորեց ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների մշտապես զարգացող ծրագիրը։ 

Փորձագետի կարծիքով, որպես գործընկեր Հայաստանը հնարավորություն ունի նաև ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի քննարկման գործընթացի շրջանակներում իր կարծիքն արտահայտելու, որը նկատի կառնվի, և մատնանշելու իր համար կարևոր խնդիրները։

2005 թվականի դեկտեմբերից Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) մասնակից է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենը 2009 թվականի սեպտեմբերին ներքին քննարկման համար բացեց կազմակերպության նոր ռազմավարությունը։

Ակնկալվում է, որ նոր հայեցակարգը կընդունվի 2010 թվականի վերջին կամ 2011 թվականի սկզբին։ Ռասմուսենի խոսքերով, հայեցակարգի աշխատանքները կանցկացվեն հարապարակային խորհրդատվությունների ուղեկցությամբ։

ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմավարության հայեցակարգը, որը ներկայում դաշինքի աշխատանքի հիմքում է, ընդունվել է դեռևս 1999 թվականին։ -0-