ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Արևելյան Անատոլիայի արտահանողների միություն» թուրքական կազմակերպությունը, որը գործում է Էրզրումում, փետրվարի 2-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել թուրքական իշխանություններին բացել Հայաստանի հետ ցամաքային սահմանը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Թուրք գործարարները կարծում են, որ հայերի և թուրքերի անցյալի պատմությունը պետք է թողնել անցյալում և շարժվել առաջ:
Նրանք նաև հայտարարել են, որ պարբերաբար հանդիպում են հայ գործարարների հետ՝ նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի հետ իրականացվող առևտրի ծավալները և մշակել համագործակցության նոր ծրագրեր:
Սակայն Թուրքիայի իշխանությունները նախկինի պես հայ-թուրքական սահմանի բացումը գլխավորապես կապում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:-0-