Հասարակական պաշտպանները մտադիր են քրեական գործերին զուգահեռ զբաղվել նաև քաղաքացիական գործերով. Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ
02.02.2010,
19:45
Հասարակական պաշտպանները մտադիր են քրեական գործերին զուգահեռ զբաղվել նաև քաղաքացիական գործերով. Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հասարակական պաշտպանները օրենսդրական փոփոխություններից հետո կկարողանան անվճար ծառայություններ մատուցել ոչ միայն քրեական, այլև քաղաքացիական գործերով, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ միաժամանակ հավելելով, որ չգիտի, թե երբ ՀՀ ԱԺ-ն կքննարկի օրինագիծը:
«Նախագիծը պատրաստ է, գտնվում շրջանառության մեջ, բայց երբ մտնի Ազգային Ժողով՝ չեմ կարող ասել»,- հայտարարեց նա:
Սահակյանի կարծիքով՝ օրինագծի ընդունմանը կարող է հակազդել ֆինանսների նախարարությունը, բայց ոչ թե բնակչության անապահով շերտերին անվճար իրավաբանական օգնություն ստանալուն խանգարելու ցանկությունից, այլ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով բյուջեում միջոցների պակասի պատճառով:
Հայաստանում 2006 թ.-ի հունվարին հիմնադրվել է Հասարակական պաշտպանների ինստիտուտը, որը դատարանի որոշմամբ բնակչության անապահով շերտերին իրավաբանական օգնություն է ցուցաբերում քրեական գործերի դեպքում: -0-